2024-06-12 19:10
Լրատվական գործակալություններ
Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub.am-ի թղթակիցը
Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Այս մասին փոխանցում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։
«Լրագրողն ընկել էր գետնին և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։ Մինչ այս պահը շտապ օգնության մեքենան չի մոտեցել լրագրողին։ Նարե Գևորգյանը չի կարող քայլել։ Վնասվել է նաև նրա, ինչպես նաև այլ լրագրողների տեխնիկան»,- հայտնում է տելեգրամյան ալիքը։
News.am