2024-06-12 20:10
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հայտարարել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի ավարտի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 12-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի ավարտի մասին։
«Խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են մեր տարածքը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
News.am