2024-06-13 09:12
Լրատվական գործակալություններ
Երևանի Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով վնասվածք ստացածների թիվը հասել է 98-ի
Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից հետո բուժօգնության է դիմել 98 անձ, որոնց թվում նաև ոստիկաններ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նրանցից 66–ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` 32–ը շարունակում են բուժօգնություն ստանալ։ Նրանք ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Ավելի վաղ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ տուժած ոստիկանները 17–ն են։
Sputnik Արմենիա