Ձեռքի շրջանում ծանր վիրավորում ստացած քաղաքացին վիրահատվել է
Երևանի հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել վնասվածք ստացած 10 քաղաքացի, որոնցից 2-ը ոստիկաններ են` շատ թեթև վնասվածքներով և պետք է արդեն դուրս գրվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Ամենաբարդը քաղաքացիներից Եսայիի վիճակն է, որն այս վիրահատվում է, հենց հիմա ընթանում է վիրահատությունը: Ունենք նաև այլ վիրավորներ, որոնք պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում և պետք է մնան ստացիոնար բուժում: Ոստկանական բիրտ ուժի կիրառման հետևանքով մենք այս կենտրոնում ունենք 8 քաղաքացի, որոնցից մեկը լուրջ վիրավորում է ստացել»,-ասաց նա:
Աննա Գրիգորյանը նշեց, որ մյուս բժշկական կենտրոններում էլ վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, սակայն բոլոր հոսպիտալացվածներն էլ ոգով ամուր են և նրանց միակ մտածմունքը Փաշինյանին հեռացնելն է: Մանրամասները` տեսանյութում: