ՔՊ պատգամավորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրել է «ՀՀ պետականության դեմ հարձակմանն» աջակցելու մեջ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հունիսի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին մեղադրեց «Հայաստանի պետականության դեմ հարձակմանը» աջակցելու մեջ։
«Ինչպե՞ս եղավ, որ հայոց նոր անկախ պատմության մեջ կաթողիկոսի օրհնությամբ նման հարձակում կատարվեց երկրի պետականության վրա... Կաթողիկոս, դուք օրհնեցիք Բագրատի գլխավորած շարժումը, ով ակնհայտորեն հարձակում էր ծրագրում Ազգային ժողովի և իշխանական այլ կառույցների վրա։ Նա կաթողիկոսի օրհնությամբ փորձել է հայտնաբերել ու մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի ներսում սադրանք է իրականացվել։ Միաժամանակ, դրսում մարդկանց գրգռել են։
«Դրսում Բագրատը, ինչպես Բեթմենը, վազեց ոստիկանության ուղղությամբ։ Նա, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները», որից հետո քարով հարվածել է իրավապահի գլխին»,- ասաց պատգամավորը։
News.am