Խուզարկություններ են կատարվում ՀՅԴ-ի գրասենյակներում, բերման ենթարկվածներ կան

Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում ՀՅԴ–ի Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Խուճապի մեջ հայտնված ռեժիմը սեփական իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև: Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախեցնելու, ահաբեկելու և բռնաճնշումների ենթարկելու ողջ արսենալը: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ»,– գրել է պատգամավորը ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ կատարվածը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է, ՀՅԴ–ի նկատմամբ կազմակերպված, ուղորդվող ու թիրախավորված հարձակում։

Նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչներն ակտիվ մասնակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին։

Sputnik Արմենիա