Մանուկյան․ Բոլոր ձերբակալվածները, որոնք ծանր բռնության են ենթարկվել, Երևանից հնարավորինս հեռու են տարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը Եղվարդի ՁՊՎ-ում պարզել է, որ այնտեղի ձերբակալվածներից մեկը՝ Ավետիսյան Կարմենը լուրջ վնասվածքներ ունի. կողոսկրերի կոտրվածքի կասկած կա, իսկ բերանի խոռոչից պարբերաբար արնահոսություն է նկատվում։

 

Պատգամավորն ընդգծել է՝ բոլոր այն ձերբակալվածները, որոնք ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, Երևանից հնարավորինս հեռու ՁՊՎ-ներ են տարվել։

Գեղամ Մանուկյանի պահանջով՝ Կարմեն Ավետիսյանը շտապօգնության բժիկների կողմից հետազոտվելուց անմիջապես հետո տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Aysor.am