Մինասյան․ Հունիսի 12-ին մահերից խուսափել հնարավոր է եղել միայն Փաշինյանի բացակայության պատճառով

Հունիսի 12-ին Հայաստանի խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած բախումների ժամանակ մարդկանց մահերից խուսափել հնարավոր է եղել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառով։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 14-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, եթե Փաշինյանը լիներ բողոքի ակցիաների կազմակերպիչը, 2008 թվականի մարտի 1-ի սցենարը կկրկնվեր.

«Ոստիկանությունը ոչ համարժեք ուժ է կիրառել ցուցարարների, ինչպես նաև պատգամավորների նկատմամբ»,- ասաց Մինասյանը։

Նրա կարծիքով, հունիսի 12-ին ուժայինների կողմից հատուկ տեխնիկայի կիրառումը ոչ միայն արտոնված չէր, այլև ոչ համարժեք էր փողոցում տիրող իրավիճակին։

Ընդդիմադիրը համոզված է, որ այս գործողությունները բխում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումներից, որոնք հնչել են Ազգային ժողովի ամբիոնից։

News.am