2024-06-14 18:30
Լրատվական գործակալություններ
ԵՄ առաքելություն․ Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել
Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունn Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Այս մասին ասվում է սոցցանցերում EUMA-ի հաղորդագրության մեջ։
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները։
Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել էր Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
News.am