Արցախի թեմի առաջնորդ. Եկեղեցու շուրջ համախմբումը թույլ կտա երկիրը հանել ճգնաժամից
Համախմբումը եկեղեցու շուրջ երկիրը դուրս կբերի հոգևոր և քաղաքական ճգնաժամից։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը։
Նա նշել է, որ Հայ եկեղեցին բացառիկ կարևոր դեր է խաղում հայ ինքնության համակարգում։
«Եկեղեցին տարբեր քաղաքական փոփոխությունների շրջաններում ծառայել է ժողովրդին՝ դառնալով հայ ինքնության հենարանը։ Եկեղեցին այսօր էլ կանգնած է պետականամետի, արդարացիի, համազգայինի կողմում։
Մշտապես ձեռնարկվել և ձեռնարկվում են եկեղեցու դերը նվազեցնելու, այն սև գույնով ներկայացնելու փորձեր, հատկապես աթեիզմի խորհրդային տարիներին։ Բայց այդ փորձերն ապարդյուն են։ Վերջին ժամանակներս նոր կեղծ պատմական թեզ է արտանետվում այն մասին, որ եկեղեցին իբր պայքարել է անկախության և հայոց պետականության դեմ, որպեսզի հաստատի իր իշխանությունը։ Այս թեզն անհիմն է։
Եկեղեցին դարեր շարունակ քարոզել է հավատարմություն Աստծուն, պետությանը, արժեքներին»,- ավելացրել է Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ հայ ժողովուրդը ծանր ժամանակներ է ապրում. հայերը բռնի վռնդվեցին Արցախից, թուլացան պետության հիմքերը և երկրի սահմանները, ժողովրդի աչքերում նկատելի են անորոշության նշաններ։
Նա ընդգծել է, որ եկեղեցու բոլոր ջանքերն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են հասարակության առջև, և այսօր զգացվում է եկեղեցու շուրջ համախմբմվելու անհրաժեշտություն։
«Արցախի շրջափակման շրջանում Հայաստանի իշխանությունները անտարբերություն ցուցաբերեցին Արցախի հանդեպ. միակ բարձրաստիճան պաշտոնյան, որն այցելեց Արցախ, Ամենայն Հայոց կաթողիկոսն էր։
Եկեղեցին մնում է միակ կառույցը, որը չի դադարեցնում համակարգային գործողությունների մշակումն ու իրականացումը Արցախի հարցում»,- նշել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը։
News.am