2024-06-17 07:24
Լրատվական գործակալություններ
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը` նշելով, որ կալանքի միջնորդությունը քննել է դատավոր Ջոն Հայրապետյանը:
Փաստաբանը հայտնել է, որ Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ։
Երվանդը երկու մանկահասակ (1 և 4 տարեկան) երեխաների հայր է, արցախյան վերջին 3 պատերազմների ակտիվ մասնակից։
News.am