2024-06-18 10:31
Լրատվական գործակալություններ
Գալուզին․ ՀՀ-ի` ԱՄՆ-ի «հովանոցի» տակ անցումը կքանդի ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական տարածքը
Հայաստանի` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անցումն անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։
Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ի հետ զրույցում։ Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա լղոզումը և ԱՄՆ – ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանու» ներքո արևմտյան մոդելին անցնելը պարզապես անհնար կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը նաև ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է նա:
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկել Երևանին հուզող հարցերը:
Sputnik Արմենիա