ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում

Եվրամիությոն ղեկավարները համաձայնության չեն եկել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին Եվրահանձնաժողովի նախագահ վերանշանակելու հարցում։ Այս մասին լրագրողներին Բրյուսելում տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միության 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ։

«Այսօր համաձայնություն չկա»,- ասել է նա՝ նշելով, որ ղեկավարները լսել են ֆոն դեր Լյայենին, որը «ներկայացրել է իր մտքերը ԵՄ ապագայի մասին»։

Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարների նշանակման հարցը լուծվելու է մինչև հունիսի վերջ։ «Այսօր որոշում կայացնելու նպատակ դրված չէր»,- ավելացրել է նա։

Սպասվում է, որ եվրաինստիտուտների ղեկավարների նշանակման հարցը կլինի ԵՄ գագաթաժողովի ուշադրության կենտրոնում, որը կայանալու է հունիսի 27-28-ին Բրյուսելում։

News.am