2024-06-18 15:09
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հրամանատարական հավաքներ են մեկնարկել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են Ռազմական ոստիկանության ենթակա զորամասերի հրամանատարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:
Sputnik Արմենիա