2024-06-19 09:36
Լրատվական գործակալություններ
ԱՊՀ գլխավոր քարտուղար․ Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել
Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին որևէ ազդանշան չի հղել, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա։
«Բայց հետո ասվեց՝ ես սա արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը իր հարևանների հետ շարունակելու է իր փոխգործակցությունը Համագործակցության շրջանակում։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- ընդգծել է նա։
News.am