Արամ Ա կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքը և գերիների հարցը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս ընդունել է Իրանի դեսպանին: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:
«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 18 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին, ընկերակցութեամբ դեսպանատան քաղաքական պատասխանատուներուն:
Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցաւ Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրութեան հարցը և այս ծիրէն ներս տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակում:
Նորին Սրբութիւնը անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայութեան վերադարձի իրաւունքը, միջազգային հովանաւորութեան ներքև, և յիշեց Ազրպէյճանի մօտ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու շուտափոյթ ազատ արձակման հրամայականը և այս հարցին գծով խնդրեց Իրանի միջամտութիւնը, նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյութիւն ունեցող պատմական յարաբերութիւնը ու բարի դրացնութիւնը»,-ասվում է հաղորդագրությունում:
News.am