Պուտին․ Ռուսաստանը չի բացառում ԿԺԴՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը

Ռուսաստանն չի բացառում ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ՝ ռազմավարական փոխգործակցության պայմանագրի համատեքստում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է այդ ամսին ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ինի հետ բանակցություններից հետո:

Ավելի վաղ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ղեկավարներ Պուտինը և Կիմ Չեն Ինը բանակցությունների արդյունքում ստորագրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր: Հյուսիսկորեացի առաջնորդի խոսքով՝ պայմանագիրը կրում է խաղաղասիրական և պաշտպանողական բնույթ, ծառայում է բազմաբևեռ աշխարհի կառուցման գործին ու համապատասխանում է համաշխարհային ասպարեզում երկու երկրների փոխված կարգավիճակին: Միևնույն ժամանակ, Կիմ Չեն Ինը Ռուսաստանին անվանել է Հյուսիսային Կորեայի ամենաազնիվ ընկերը:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այսօրվա բանակցություններում մեծ ուշադրություն են գրավել անվտանգության և միջազգային օրակարգի հարցերը: Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների հայտարարություններին՝ Ուկրաինային գործողության մեծ շառավղով բարձր ճշգրտության համակարգեր, F-16 ինքնաթիռներ և այլ սպառազինություն ու տեխնիկա մատակարարելու մասին՝ ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար:

«Այսօր ստորագրված Համապարփակ գործընկերության մասին պայմանագիրը նախատեսում է, այդ թվում, փոխադարձ օգնության ցուցաբերում այդ պայմանագրի մասնակիցներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում», — ասել է նախագահը:

Նա ընդգծել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Կորեան վարում են անկախ արտաքին քաղաքականություն և չեն ընդունում շանտաժի և թելադրանքի լեզուն: Իսկ Ուկրաինայի հարցում ԿԺԴՀ-ի դիրքորոշումը Ռուսաստանի նախագահն անվանել է երկրի սուվերեն կուրսի հաստատում։

«Կորեացի բարեկամներն օբյեկտիվ և հավասարակշռված դիրքորոշում ունեն ուկրաինական կարգավորման թեմայի շուրջ, հասկանում են ճգնաժամի իրական սկզբնական պատճառները», - նշել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ կորեական ղեկավարության նման գիծը «իսկապես ինքնուրույն, անկախ, ինքնիշխան կուրսի» ևս մեկ հստակ հաստատում է:

Կիմ Չեն Իննն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև նոր «ամենահզոր պայմանագրի» կնքումը անհավանական կլիներ առանց Պուտինի՝ «կորեացի ժողովրդի ամենաթանկ ընկերոջ» «ակնառու հեռատեսության» ու վճռականության:

Sputnik Արմենիա