2024-06-19 16:17
Լրատվական գործակալություններ
«Հարցը Երևանին և Բաքվին պետք է ուղղել, ոչ թե Մոսկվային». ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տալիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցն ուղղել Երևանին ու Բաքվին։ Նա այդ մասին ասաց` պատասխանելով լրագրողի հարցին, թե ռուսական կողմն արդյոք քննարկում է Վարդանյանին ազատ արձակելու հարցը։
Զախարովան հիշեցրեց, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, և ընդգծեց, որ ՌԴ–ն ընդհանուր առմամբ միշտ աջակցել է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր պահվող անձանց ազատ արձակումն է:
Sputnik Արմենիա