2024-06-19 19:03
Լրատվական գործակալություններ
Հայտնի է, թե Հայաստանը քանի CAESAR թնդանոթ է ձեռք բերում Ֆրանսիայից
Հայաստանը, Ֆրանսիայի հետ կնքած պայմանագրի համաձայն, ձեռք է բերում 36 CAESAR թնդանոթ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։
Հունիսի 18-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր էջում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթներ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
«Ադրբեջանից պաշտպանությունն ամրապնդելու համար Հայաստանը 36 CAESAR թնդանոթ է ձեռք բերել Ֆրանսիայից, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում»,- գրել է Բյուիսոնը։
Sputnik Արմենիա