ՀԱՄԱՍ-ը ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը

Իսլամական դիմադրության ՀԱՄԱՍ շարժումը ողջունել է Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը և այս որոշումը կարևոր քայլ է համարել Պաղեստինի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման ուղղությամբ, հայտնել է Al Jazeera-ն։

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունն իր հերթին ողջունել է Հայաստանի որոշումը, իսկ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխն հայտարարել է. «Սա ճշմարտության, արդարության, օրինականության և մեր պաղեստինյան ժողովրդի պայքարի համար հաղթանակ է»:

News.am