Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում գործողության դադարեցման և զորքերը Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի ներկա փուլը ավարտվում է, ինչը ճանապարհ է հարթում հյուսիսային սահմանին ավելի շատ զորքերի տեղակայման համար՝ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դեմ դիմակայելու համար, հայտնում է AP-ն։
Իսրայելի առաջնորդը երկար հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ չնայած բանակը մոտ էր Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի վրա իր ընթացիկ ցամաքային հարձակումն ավարտելուն, դա չի նշանակում, որ պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ ավարտված է: Սակայն Գազայում, նրա խոսքերով, ավելի քիչ զորքեր կպահանջվեն, ինչը կազատի ուժերը Հեզբոլլահի դեմ պայքարելու համար:
«Մենք հնարավորություն կունենանք մեր ուժերի մի մասը տեղափոխել հյուսիս, և մենք դա կանենք։ Առաջին հերթին՝ պաշտպանության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ դա նաև թույլ է տալիս տասնյակ հազարավոր տեղահանված իսրայելցիների վերադառնալ տուն:
Նեթանյահուն ասել է, որ հույս ունի, որ ճգնաժամը կլուծվի դիվանագիտական ճանապարհով, սակայն խոստացել է, որ անհրաժեշտություն լինի, «մենք կարող ենք պայքարել բազմաթիվ ճակատներում, և մենք պատրաստ ենք դրան»:
Իսրայելի վարչապետն ասել է, որ հարձակումը Գազայի հատվածում ավարտվում է, սակայն Իսրայելը պետք է շարունակի հարվածները՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի վերախմբավորումը կանխելուն:
News.am