Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունը և անընդունելի համարում բռնության ցանկացած դրսևորում։ Այս մասին ասվում է ցավակցական հեռագրում, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Փաշինյանը նշել է, որ խոր ցավով է ընդունել անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։

«Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,–նշել է ՀՀ վարչապետը։

Sputnik Արմենիա