ԱՄՀ․ Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2029 թվականը կաճի 3500 դոլարով

Հայաստանի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մինչև 2029 թվականը կավելանա 3500 դոլարով։ Դրա մասին է վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը։

Ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների՝ Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2024 թվականին կկազմի 8428 դոլար։

 2025 թվականին այն կկազմի 9005 դոլար, 2026 թվականին՝ 9672 դոլար, 2027 թվականին՝ 10 հազար 390 դոլար, 2028 թվականին՝ 11 հազար 162 դոլար, 2029 թվականիՀայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 11 հազար 996 դոլար:

News.am