Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։ Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 24 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հ.Յ.Դ.ի Հայաստանի գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան, ընկերակցութեամբ Հ.Յ.Դ.ի Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի և Լիբանանի խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի ու կազմակերպչականի ատենապետ Ալպեր Պալապանեանի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Հայաստանի ներքին կացութեան և վերջին շրջանին տեղի ունեցող զարգացումներուն»,- նշված է հաղորդագրությունում։

News.am