Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրին:

Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր:

«Այսօր (հունիսի 25-ին խմբ.) կայացել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,-հայտնել է գործակալության զրուցակիցը

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին նախարարները բանակցություններ էին վարել Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։

Sputnik Արմենիա