Բողոքի ցույցեր Քենիայում. ակցիայի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն մի քանի օր է` Քենիայում բողոքի ցույցեր են կառավարության` հարկերը բարձրացնելու որոշման պատճառով:

 

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք։ Շենքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ արդեն մի քանի օր է` Քենիայում բողոքի ցույցեր են հարկերի բարձրացման դեմ: 2 մարդ է մահացել, տասնյակ տուժածներ կան։

Իշխանություններն արդենհայտարարել են, որ կչեղարկեն հացի գնման 16 տոկոս ԱԱՀ-ն, ինչպես նաև ավտոտրանսպորտի 2,5 տոկոս հարկը:Չնայածկառավարության երկխոսության պատրաստակամությանը` բողոքի ցույցերը չեն դադարում։

Sputnik Արմենիա