2024-06-25 19:43
Լրատվական գործակալություններ
ԵՄ առաջնորդները համաձայնել են, որ Կալլասը կղեկավարի եվրոպական դիվանագիտությունը
ԵՄ առաջնորդները պայմանավորվել են, որ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կգլխավորի եվրոպական դիվանագիտությունը, իսկ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան՝ Եվրոպական խորհուրդը, հայտնում է DPA գործակալությունը։
«Համաձայնագիրը նաև նախատեսում է, որ Էստոնիայի կառավարության լիբերալ ղեկավար Կայա Կալլասը կստանա ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի պաշտոնը։ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան առաջիկա 2,5 տարում կընտրվի Պետությունների և կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ»,- գրում է DPA-ն։
Ավելի վաղ DPA-ն հայտնել էր, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը` երկրորդ ժամկետով։
News.am