Մամիջանյանը Բրյուսելում խոսել է հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ nւժի կիրառման մասին

Բրյուսելում Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային ՀՀ ԱԺ պատգամվոր Հայկ Մամիջանյանն իր ելությում անդրադարձել է Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին: Այս մասին նա հայտնել էիր ֆեյսբուքյան էջում:

«Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»- գրել է նա:

News.am