2024-06-26 15:15
Լրատվական գործակալություններ
Ադրբեջան է հասել իտալական Leonardo ընկերության ռազմատրանսպորտային ինքնաթիռը
Ադրբեջան է հասել իտալական Leonardo ընկերության C-27J Spartan տեսակի ռազմատրանսպորտային ինքնաթիռը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, ինքնաթիռը ներկայացնելու արարողությանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, Իտալիայի փոփխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, Leonardo ընկերության նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն։
News.am