2024-06-26 20:11
Լրատվական գործակալություններ
Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ ֆինանսական համագործակցությունը քննարկել է ԵՏՀ նախարարի հետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցերին:
Sputnik Արմենիա