Իսրայելի արտգործնախարարն Էրդողանին ռազմական հանցագործ է անվանել
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական հանցագործ է անվանել։
«Էրդողանը հայտարարեց, թե սատարում է «Հըզբոլլահ»-ին, չնայած Իսրայելին ուղղված սպառնալիքներին։ «Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», - գրել է Կացն X-ի իր միկրոբլոգում:
Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում դատապարտում է Կացի հայտարարությունները։
«Համարում ենք, որ Իսրայելի արտգործնախարարի անհարգալից գրառումն ուղղված մեր հարգարժան նախագահի դեմ, վարվեցողություն, որը կարող է ընդունել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն միաժամանակ նշել է, թե նման մեղադրանքները սեփական հանցավոր գործողությունները կոծկելու Իսրայելի ջանքերի մի մասն են։ Թուրքիայի ԱԳՆ-հավելել է, որ Անկարան «կշարունակի պայքարել հանուն խաղաղության և արդարության»։
News.am