Բայրամովը Օ'Բրայենին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։ Նշվել է, որ Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Չնայած նախագծի իրականացման զգալի առաջընթացին, ընդգծվել է Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի փոփոխության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներից հրաժարվելու կարևորությունը», - ասվում է գերատեսչության մեջ:
News.am