2024-06-29 11:15
Լրատվական գործակալություններ
Նախագահական ընտրություններ Իրանում. առաջատարը ռեֆորմիստ Փեզեշքիանն է
Իրանի նախագահի աթոռի համար մղվող պայքարում առաջատարը ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանն է, երկրորդ տեղում պահպանողական թևի թեկնածու Սաիդ Ջալիլին է։ Ինչպես հայտնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի ընտրական հանձնաժողովը ավելի քան 14 մլն քվեի հաշվարկից հետո։
Հանձնաժողովի տվյալներով՝ Փեզեշքիանը ստացել է մոտ 5,9 մլն քվե, Սաիդ Ջալիլին՝ 5,5 մլն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1,8 մլն, իսկ Մոստաֆա Փուրմոհամմադին՝ 111 հազար։
Sputnik Արմենիա