2024-07-01 18:44
Լրատվական գործակալություններ
Ալիև․ Երևանն ու Բաքուն կարող են մի քանի ամսում համաձայնության գալ պայմանագրի շուրջ
Երևանն ու Բաքուն կարող են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ մի քանի ամսվա ընթացքում։ Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Կանադայի դեսպանի հավատարմագրերը:
Նրա խոսքով՝ կարելի է պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք և հետո աշխատել տեքստի վրա։ Ալիևը նշել է, սակայն, որ այդ ամենը տեղի կունենա, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ։
Ալիևի գնահատմամբ՝ կողմերը «բավական արագ» են շարժվում բանակցային գործընթացի շրջանակում։
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամփոփել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը:
Sputnik Արմենիա