CSI․ Կոչ ենք անում Ադրբեջանին վտարել Օլիմպիական խաղերից՝ ԼՂ-ի հայերի դեմ ագրեսիայի պատճառով
Միջազգային Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահին կոչ է արել Ադրբեջանին վտարել 2024 թվականին Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից՝ թույլ տալով, որ ադրբեջանցի մարզիկները հանդես գան միայն որպես չեզոք խաղացողներ։
«Օլիմպիական խաղերից Ադրբեջանին վտարելը ճիշտ ազդանշան կհղի. միջազգային սպորտային աշխարհը չի հանդուրժի կամ անտեսի մարդու իրավունքների կոպտագույն խախտումները», - ասել է Քրիստոնեական միջազգային համերաշխություն իրավապաշտպան կազմակերպության խոսնակ Ջոել Վելդկամփը: Միջոցառմանը ներկա է եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։
Վելդկամփը, նշել է, որ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո «ՄՕԿ-ն արտառոց քայլ արեց՝ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին 2024 թվականի Օլիմպիական խաղերից վտարելով»։ Սակայն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայ համայնքին վտարելու համար դեռևս չի բախվել որևէ հետևանքի։
Վելդքամփն ընդգծել է, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները «իրականացվել են նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, որը նաև Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է»։ Վելդկամփը ՄՕԿ-ին և սպորտի աշխարհին կոչ է արել ընդհանրապես սահմանազատվել Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայիս նախագահից:
News.am