Հարիսը խուսափել է պատասխանից, թե պատրաստ է արդյոք գլխավորել ԱՄՆ-ը Բայդենի փոխարեն
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը խուսափել է պատասխանից, թե պատրաստ է արդյոք անհրաժեշտության դեպքում գլխավորել ԱՄՆ-ը Բայդենի փոխարեն, որը մտադիր է վերընտրվել երկրորդ ժամկետի համար։
«Ես հպարտանում եմ նրանով, որ Ջո Բայդենի գործընկերն եմ»,- ասել է նա CBS հեռուստաալիքի եթերում՝ ի պատասխան այն հարցի, թե պատրաստ է արդյոք ստանձնել նախագահի պարտականությունները, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ «Ջո Բայդենը մեր թեկնածուն է»,- ընդգծել է Հարիսը՝ մեկնաբանելով որոշ կուսակիցների կոչերը ընտրապայքարից գործող նախագահի դուրս գալու մասին։
Դոնալդ Թրամփի հետ բանավեճում Բայդենի անհաջող ելույթից հետո ավելի մեծ թվով կողմնակիցներ են սկսել կասկածել, որ նա ի վիճակի է կատարել նախագահի պարտականությունները։ Ինչպես տեղեկացրել է CNN հեռուստաալիքը, Դեմոկրատական կուսակցության ավելի մեծ թվով ներկայացուցիչներ են կողմ, որ նա դուրս գա ընտրապայքարից։
Հունիսի 27-ին Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) տեղի ունեցան ԱՄՆ պատմության մեջ առաջին նախընտրական հեռուստաբանավեճերը գործող և նախկին նախագահների միջև։ CNN-ի էքսպրես-հարցման տվյալներով՝ հանդիսատեսների երկու երրորդը, որոնք հետևել են բանավեճերին, հաղթանակը շնորհել են Թրամփին։ Ինչպես հաղորդել է The Wall Street Journal թերթը, ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների շրջանում խուճապ է սկսվել Բայդենի անհաջող ելույթի պատճառով։ Որոշ դեմոկրատներ հուսով են նախագահի թեկնածուի նոր հավակնորդ գտնել։
News.am