Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը չի տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ կամ դեմենցիայով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ կամ դեմենցիայով, մշտական ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։

«Ես պատասխան ունեմ ձեզ համար։ Պատրա՞ստ եք։ Դա «ոչն» է»,- պատասխանել է նա լրագրողի հարցին։ Ժան-Պիեռը նաև հույս է հայտնել, որ ԶԼՄ-ների աշխատակիցները նույն հարցը կտան Բայդենի հիմնական քաղաքական ընդդիմախոսին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին։

News.am