2024-07-03 12:41
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում պայմանագրային զինծառայող է մահացել
Հայաստանում պայմանագրային զինծառայող է մահացել հրազենային վնասվածքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Sputnik Արմենիա