2024-07-03 14:48
Լրատվական գործակալություններ
Պեսկովը տեղեկացրել է Պուտինի և Էրդողանի կողմից Ուկրաինայի հավանական քննարկման մասին
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-ի բանակցություններում հավանաբար կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Երկկողմ հանդիպումը բավական երկարատև կլինի։ Առնվազն մեկ ժամ։ Եվ իհարկե, խոսք կլինի բոլոր հարցերի մասին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Առաջին հերթին դրանք երկկողմ հարաբերություններն են։ Բայց, իհարկե, հազիվ թե նախագահները չանդրադառնան սիրիական, ուկրաինական գործերին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
News.am