Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկում են ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր

Թբիլիսիում ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: