Սկանդալ Եվրո-2024-ի ընթացքում. ՈւԵՖԱ-ն հետաքննում է թուրք ֆուտբոլիստի հետ կապված միջադեպը

Եվրո-2024-ի ընթացքում սկանդալ է ծագել Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստի գործողության պատճառով։ Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոնելիսթուրք ֆուտբոլիստՄերիհ Դեմիրալըհենց խաղադաշտում ցուցադրել է «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը:

Ավելին, Դեմիրալը X սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ ցուցադրել է «Գորշ գայլերի» ժեստը և գրել. «Ինչքան երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»:

Թուրք մարզիկի արարքը սոցցանցերում վրդովմունքի ալիք է բարձրացրել։Բանը հասելէ նրան, որ Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆրեզերը ստիպված է եղել արձագանքել սկանդալին։ Նախստորեն դատապարտել է Թուրքիայի հավաքականի անդամի պահվածքը։

«Թուրք ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի դրսևորման հարթակ օգտագործելը բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է նախարարը X սոցցանցում:

Ինչպես նշել է Ֆրեզերը, Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս դեպքը և կդիտարկի պատժամիջոցների հարցը:

Համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ:

Նշենք, որ Թուրքիայի և Ավստրիայի հավաքականների միջև խաղը կայացել է հուլիսի 2-ին: Հանդիպումն ավարտվելէ 2:1 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի:

Sputnik Արմենիա