Օվերչուկ․ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է «АиФ»-ը։

«Մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ ունենք։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար։ Ընդ որում, եթե նայենք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին երկու անգամ ավելացել է ապրանքաշրջանառությունը անցած տարվա համեմատ։ Տեմպերը շատ լավն են, և տնտեսությունը զարգանում է շատ լավ»,- նշել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձևաչափում։

«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ_ում, և Հայաստանի ավանդը շատ կառուցողական է»,- ընդգծել է Օվերչուկը։

News.am