Պուտինը և Ալիևը քննարկել են Ադրբեջանում ռուսական մեքենաների հավաքման հարցը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հուլիսի 3-ի բանակցություններում քննարկել են այդ թվում նաև հանրապետությունում ռուսական մեքենաների հավաքման հարցը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ավանդաբար խոսքը վերաբերել է նաև արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանը, ռուսական ավտոմեքենաների հավաքմանը Ադրբեջանի տարածքում»,- տեղեկացրել է նա։

News.am