Միրզոյան․ Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում
Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտնել է արտաքին գորերի նախարար Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար։
Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական սահհմանազատման գործընթացը սկսելու և շարունակելու կարևորությունը՝ նշելով, որ այն ընթանում է Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընթացի շարունակմանը։ Զուգահեռ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, Հայաստանն այստեղ ևս տրամադրված է շատ կառուցողական։ Հուսով ենք և իրատեսական ենք համարում... և ինքս այդ մասին ասել եմ, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է՝ ինտենսիվ աշխատելով, ավարտել պատրաստումը և ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Չեմ կարող ասել, որ առաջարկն ստացել է դրական արձագանք, հակառակը, մենք տեսնում ենք նոր, արհեստական խոչընդոտներ գործընթացը արգելակելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ կա իսկապես պատմական հնարավորություն երկարատև խաղաղության համար տարածաշրջանում»,- ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտնել էր, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է միայն օրենսդրության փոփոխության դեպքում, առաջին հերթին՝ ՀՀ Սահմանադրության։
News.am