Կոբախիձեն ու Միրզոյանը ռազմավարական ու տնտեսական գործակցության խորացման հարցեր են քննարկել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ ռազմավարական գործընկերության և առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը ։

Կողմերն անդրադարձել են համագործակցության այն ուղղությունների զարգացմանը, որոնք նշված են 2021 թվականի հունվարին երկրների ղեկավարների կողմից ստորագրված «Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագրում։

Վրաստանի վարչապետը վերահաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թբիլիսի է մեկնել պաշտոնական այցով։ Միրզոյանը վերջին անգամ աշխատանքային այցով Վրաստանում էր եղել 2022 թվականի մարտին։

Sputnik Արմենիա