2024-07-04 09:46
Լրատվական գործակալություններ
Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը քննարկել են զենքի համատեղ արտադրությունը և վարժանքներ անցկացնելը
Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրությունը։ Նրանք պայմանավորվել են նաև պարբերաբար համատեղ վարժանքներ անցկացնել։
News.am