Tesla-ն պահպանում է համաշխարհային առաջատարությունը էլեկտրական մեքենաների վաճառքում

Երկրորդ եռամսյակում Tesla-ն վաճառել է 443,956 էլեկտրական ավտոմեքենա և առաջ է անցել իր ամենամոտ մրցակցից՝ չինական BYD-ից, որը եռամսյակում վաճառել է 426,039 էլեկտրական մեքենա: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Միաժամանակ Tesla-ն երկրորդ եռամսյակն անընդմեջ գրանցեց վաճառքի անկում, մինչդեռ BYD-ի վաճառքը երկրորդ եռամսյակում աճել է 21%-ով։

Tesla-ի վաճառքի անկումը պայմանավորված է եղել ընկերության աշխատուժի 20%-ով կրճատմամբ դեռևս ապրիլին։ Կրճատումները ազդել են վաճառքի բաժնի աշխատակիցների վրա, գրում է biz.liga-ն՝ Tesla-ն փորձել է մեծացնել վաճառքները՝ նվազեցնելով էլեկտրական մեքենաների ողջ գծի գները, սակայն այդ միջոցները բավարար չեն եղել։ Անցյալ տարվա երկրորդ եռամսյակում ընկերությանը հաջողվել է վաճառել 446,915 Model 3 ավտոմեքենա, որն ամենահայտնին է շարքում: Այս տարի Model 3-ի եռամսյակային վաճառքները նվազել են մինչև 422,405 ավտոմեքենա:

Tesla-ն դեռևս պետք է հրապարակի Cybertruck պիկապ բեռնատարի վաճառքի տվյալները, որոնք սկսել են մատակարարվել անցյալ տարվա վերջին: Ընկերությունը, անկախ գնահատականներով, վաճառել է 11000 պիկապ:

Իլոն Մասկը ավելի վաղ ասել էր, որ Tesla-ն նոր և ավելի մատչելի մոդելներ կթողարկի հաջորդ տարվա սկզբին, թեև ընկերությունը քիչ մանրամասներ է տրամադրել այն մասին, թե որոնք են լինելու այդ մեքենաները կամ որտեղ են դրանք կառուցվելու:

News.am