2024-07-04 15:20
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանն աջակցում է Իրանին․ Պուտինը` ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի հայտի մասին
Ռուսաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Իրանի հայտին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահն այսօր Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է անցկացրել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ:
«Կազմակերպության անդամ պետությունները դիտարկում են ԵԱՏՄ-ին կից դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու` Իրանի հայտը։ Մենք մեր կողմից աջակցում ենք ձեզ, անկասկած», - ասել է Պուտինը Մոհբերի հետ բանակցությունների ընթացքում։
ՌԴ նախագահը նշել է, որ տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը կնպաստի նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
Sputnik Արմենիա