Ավելի քիչ գումար է գալիս Հայաստան

Բանկերի միջոցով Հայաստան փոխանցվող դրամական միջոցների նվազման միտումները շարունակվում են։ Չնայած հանգամանքին, որ, օրինակ, մեկ տասնամյակ առաջվա համեմատությամբ դրամական հոսքերից տնտեսության կախվածությունն էականորեն նվազել է, նշված զարգացման համատեքստում կարևոր է առանձնացնել

- 2022թ-ից մասնավոր դրամական փոխանցումներն այլ բնույթ ու տնտեսական ազդեցություններ ունեն, քանի որ դասական մասնավոր տրանսֆերտներ չեն

- այդ հոսքերը կտրուկ ավելացան, դա օրինաչափ աճ չէր, ուստի դրանց կտրուկ նվազումը կարող է էական ազդեցություն ունենալ տնտեսության համար

- անկման ազդեցությունները կկրեն առևտրի, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Միաժամանակ, այդ անկումը ազդեցություն կունենա՝ հաշվի առնելով, որ դրամական հոսքը միակ արտաքին գործոնը չէ, որի թուլացում է նկատվում այս պահին։

AlphaNews.am