Պուտին․ Բազմաբևեռ աշխարհն իրականություն է դարձել

Բազմաբևեռ աշխարհն իրականություն է դարձել։ Այս մասին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ընդլայնվում է պետությունների շրջանակը, որոնք հանդես են գալիս արդար աշխարհակարգի օգտին։

«Ներկա պայմաններում, երբ աշխարհում տեղի են ունենում սրընթաց և անշրջելի փոփոխություններ, անկասկած, պահանջված է միջազգային գործերում ՇՀԿ-ի ակտիվ նախաձեռնողական դիրքորոշումը։ Բազմաբևեռ աշխարհն իրականություն է դարձել»,- Պուտինի խոսքը մեջբերում է РИА Новости-ն։

Նշվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են Աստանայի ամփոփիչ հռչակագիրը։

Mamul.am